What's Hot

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ողջ է։

    Նեթանյահուն այս մասին հայտարարել է CBS News-ին տված հարցազրույցում։

    «Կարծում եմ՝ նա ողջ է։ Դժվար է որևէ բան ասել նրա վիճակի մասին։ Նա գտնվում է որևէ բունկերում կամ գաղտնի վայրում»,- ասել է Իսրայելի վարչապետը։

    Իսրայելի առաջնորդն ընդգծել է, որ Մոջթաբա Խամենեին փորձում է իրականացնել իր պարտականությունները, սակայն նա հավելել է, որ Մոջթաբայի ազդեցությունը զգալիորեն ցածր է իր հոր՝ Սեյեդ Ալի Խամենեիի ազդեցությունից։