What's Hot

    ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-25-ը:Բացահայտվել է 308 հանցագործություն, որոնցից 23-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    Մասնավորապես՝

    • 89 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
    • 36 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
    • 25 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
    • 23-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,
    • 13 դեպք՝ հոգեկան ներգործության,
    • 9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
    • 8 դեպք՝ թմրանյութի իրացման,
    • 7 դեպք՝ խարդախության,
    • 5-ական դեպք՝ խուլիգանության, շորթման, հավաք անցկացնելուն կամ դրան մասկանցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
    •  4 դեպք՝ անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք կրելու,
    • 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

    ​Բացահայտվել է ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ընտրակաշառք տալու, սպանության նախապատրաստման, ինքնասպանության հակելու և այլ դեպքեր։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է

    • 19 դեպք՝ շորթման,
    • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
    • 1 դեպք՝ կողոպուտի։

    Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

    Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

    ՃՏՊ վիճակագրություն

    Անցած 3 օրում գրանցվել է 27 ավտովթար․ 50 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։