What's Hot

    Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, 34-ամյա Վանիկ Բ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

    Վարորդը դեպքի վայրում հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

    Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են նաև նշված ավտոմեքենան, որը վարել է 57-ամյա Կարապետ Մ․-ն։