What's Hot

    Ինչպես հայտնել ենք, մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

    Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։

    ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը:

    Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ քաղաքացին հանկարծամահ է եղել: