What's Hot

    Հունիսի 28-ին՝ ժամը 20։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կա վիրավոր արագիլ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են Արմավիրի կենդանաբանական այգի: