What's Hot

    Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

    Կարգավորումը միտված է՝

    • նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
    • ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
    • պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
    • ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։

    «Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

    Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։

    Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»,- ասվում է հաղորդագրությունում։