What's Hot

    Արթուր Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

    Արթուր Խաչիկի Հարությունյանի կենսագրությունը

    Ծնվել է 1987 թվականի մարտի 4-ին Վայոց ձորի մարզի Արին գյուղում:

    Աշխատանքային գործունեություն

    III-V.2026 թ. — ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

    2015-2026 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ և ՀԿԳ ավագ քննիչ,

    2014-2015 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչ,

    2012-2014 թթ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ:

    Կրթություն

    2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010 թվականին նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

    Պարգևներ

    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ

    2010-2012 թթ. — ծառայել է ՀՀ զինված ուժերում։

    Ամուսնացած է, ունի երկու երեխա: