
shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարվածներ է ստացել Մաշտոցի պողոտա- Պուշկինի փողոց խաչմերուկում, ինչ-որ անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և որովայնին։
Եթե քրեական ոստիկանները գործել են օպերատիվ, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար՝ «Պիտկին» մականվամբ հայտնի Վազգեն Թադևոյանի գլխավորությամբ, դեպքի վայր են ժամանել բավականին ուշ, երբ արդեն նույնիսկ քննիչներն ու քննչական կոմիտեի փորձագետն են աշխատել։