What's Hot

    Հունիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11 փողոցում ավտոմեքենա է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանը  և պարեկ Արամ Ենոքյան։

    Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «Ford» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի և խցիկի հատվածը և ջերմահարվել հարևանությամբ կայանված «Chevrolet Volt»-ը։

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը և դեպքի հանգամանքները։