
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ ընդլայնված ձևաչափով գագաթնաժողովում՝ հայտնելով, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։
«Մենք մեկ անգամ չէ, որ հաստատել ենք ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանը։