
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սկզբում լաչառություն կանեն, կասեն թե հաշտ չեն ընտրության արդյունքների հետ, հետո գլուխները կախ մանդատները կվերցնեն ու կհավատացնեն, թե իրենց օրակարգով են գնալու Ազգային Ժողով։
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար։
Կհավատացնեն, որ պայքարում են Հայաստան տեղափոխվող կոկորդիլոսների դեմ, ու եթե իրենք չլինեն, Հայաստանը կլցվի կոկորդիլոսներով։
Նույնը 2020-ին էր, 2021-ին, 2022-ին, 2023-ին, 2024-ին ․․․
Բան չի փոխվել, էլի նույն կենտրոնից կառավարվող, պետության դեմ պայքարող ընդդիմությունն է։