What's Hot

    Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:

    Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:  

    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին,հարց է ուղղել, թե այդ դիմակավորված տղամարդիկ պատերազմի ժամանակ ու՞ր են եղել:

    «Հիմա Ղարաբաղի կլանին են փորձում Հայաստանում պահել, բայց ղարաբաղյան կլանի քոքը մինչև վերջ կտրելու ենք»,- ասել է Չախոյանը:

    https://www.facebook.com/watch/?v=2060736844862060