What's Hot

    Մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

    shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։