What's Hot

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ 

    Ընտրակաշառքի տարբեր դրվագներով անցնող քաղաքացիներ։

    Մի պահ մտածեք՝ դուք այսօր որտեղ եք, իսկ ձեզ օգտագործողները՝ որտեղ։

    Օրենքի առաջ կանգնելու եք դու՛ք ։

    Պատասխանատվությունը կրելու եք դու՛ք ։

    Իսկ ձեզ վճարողները՝ իրենց դղյակներում, լավագույն դեպքում՝ տնային կալանքի տակ հետևում են իրադարձությունների ընթացքին ։

    Մի՛ մտեք այս կեղտոտ խաղի մեջ։

    Սա խաղ է, որտեղ շահողներ չկան և չեն լինում, բայց պարտվողների անունները շատ արագ են հրապարակվում։