What's Hot

    45-ամյա Աստղիկ Հակոբջանյանը ծնվել և մեծացել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և այսօր «Միսիս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթում մեծ հպարտությամբ ներկայացնում է իր հարազատ Լոռին։

    Մասնագիտությամբ պատմաբան և իրավագետ Աստղիկը տարիներ շարունակ աշխատել է ուժային կառույցներում և տարբեր պետական գերատեսչություններում, իսկ այժմ գործունեությունը շարունակում է Երևանի քաղաքապետարանում։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը ձևավորել է իր բնավորությունը՝ տալով կարգապահություն, պատասխանատվություն և ցանկացած իրավիճակում ամուր մնալու կարողություն։

    Սակայն Աստղիկ Հակոբջանյանի կյանքի ամենամեծ հպարտությունը նրա երկու որդիներն են։ Ավագ որդին՝ Մհերը, կրթություն է ստացել Դիլիջանի միջազգային դպրոցում՝ UWC-ում, այնուհետև ընդունվել Erasmus University Rotterdam։ Կրտսեր որդին՝ Գոռը, ավարտելով վարժարանը, ընդունվել է Բելգիայի լավագույն բուհերից մեկը՝ KU Leuven, բացի այդ, նա մասնակցել է նաև Փարիզում կայացած Top Model European միջազգային մրցույթին և համագործակցում է մոդելային կազմակերպությունների հետ։

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։