Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+)

Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+)

Գտել են ռուս տղամարդու դին, ով խանդի պատճառով սպանել է իր հարսնացուին։ Ըստ SHOT տելեգրամյան ալիքի՝ Սալավաթի Կալինինա փողոցի տներից մեկի բնակիչներն արթնացել են գիշերվա ժամը մոտ երեքին (Երևանի ժամանակով) կնոջ ահավոր ճիչերից։

Կատաղած տղամարդը նրան նետել է ասֆալտին, ոտքերով հարվածել ու կանգնել փորի վրա՝ ուշադրություն չդարձնելով տուժողի աղաչանքներին։ Հետո տղամարդը նրան մազերից ներս է քաշել շենքի մուտք։ Երբ շտապօգնության ծառայությունները բացել են դուռը, ոչ ադեկվատ տղամարդը գրկախառնված է եղել տուժածի անշնչացած մարմնի հետ։

Մարդասպանին բերման են ենթարկել։ Առայժմ հայտնի է, որ նրա անունը Արտյոմ է, և որ նա 36 տարեկան է։ Ենթադրաբար նա թմրանյութի ազդեցության տակ է եղել։

Տեսանյութը՝ այստեղ։