What's Hot

    Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

    «Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։

    Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

    Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել էր լուրը՝ տեղեկացնելով, որ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի։