What's Hot

    Հայէկոնոմբանկը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում, շարունակում է խթանել
    ֆինանսական գրագիտության և ընթերցանության մշակույթի հանրայնացումը:


    Կարևորելով ազգային արժեքների և թումանյանական ժառանգության փոխանցումը սերունդներին՝ Հայէկոնոմբանկը


    2026թ. փետրվարին Գիրք նվիրելու օրվա առթիվ մի շարք միջոցառումներ իրականացրեց: «Նվիրում եմ գիրք
    գրադարանին» նախաձեռնության շրջանակում Բանկի աշխատակիցների կողմից իրականացվեց գրքերի հավաքագրում՝ սահմանամերձ համայնքային գրադարաններից մեկին նվիրաբերելու նպատակով: Ընտրվեց Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի Համլետ Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ ներկայում 197 աշակերտ է սովորում, իսկ աշխատակիցների քանակը հասնում է 50-ի:


    Հունիսի 5-ին հավաքագրված գրքերից բացի դպրոցին փոխանցվեց նաև Հայէկոնոմբանկի կողմից ձեռքբերված
    լրացուցիչ գրականություն, որի կարիքը հատկապես զգացվում է առանձին ուսումնական խմբերի հետ նպատակային ծրագրով ուսուցման ընթացքում: «Ֆինանսական գրագիտության բարձրացումն ու ընթերցանության խրախուսումը Հայէկոնոմբանկի ԿՍՊ ծրագրերի կարևորագույն ուղղություններից են։ Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ոչ միայն հարստացնել
    Սարիգյուղի դպրոցականների առօրյան, այլև հիմքեր ստեղծել ֆինանսական գրագիտության և ընթերցանության
    մշակույթի զարգացման համար», — իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:


    Դպրոցի տնօրեն Մեսրոպ Շահնազարյանը, կարևորելով նման նախաձեռնությունները, շնորհակալություն հայտնեց ցուցաբերած ուշադրության և նվիրաբերված գրքերի համար: Դպրոցում նշեցին, որ աշակերտները բավական ժամանակ են անցկացնում գրադարանում, և նոր ու ժամանակակից գրականության առկայությունը ևս կխթանի ընթերցանությունը դպրոցականների շրջանում: