What's Hot

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է. 

    «Փեսա Միշիկի սան Գոհար Մելոյանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, մի ֆանտաստիկ միտք ասաց քիչ առաջ: Ըստ նրա՝ քանի որ ՔՊ-ն նախորդ ընտրություններում պարտվել էր Կենտրոն վարչական շրջանում, դրա համար այս անգամ ընտրությունների օրերին կազմակերպեց «Գինու օրեր» միջոցառումը, խցանեց ճանապարհները, դժվար հասանելի դարձրեց ընտրատեղամասերը, ու… հաղթեց Կենտրոն վարչական շրջանում: Սրանք մեկը մյուսից ունիկալ են»։