What's Hot

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ վարչապետի ու մի կնոջ միջև եղած ընդհարմանը, որի ընթացքում կինը խոսում էր Ղարաբաղում հերոսաբար կռված բարձրաստիճան սպաների մասին:

    Ալեքսանյանը ցույց է տվել իր թաղամասում կառուցվող բարձրահարկ մի շենք, նշել, որ շինարարությունն ընթանում է, իսկ սեփականատերը ղարաբաղցի գեներալ է:

    «Հերոսաբար կռվել են, հերոսաբար կռվել են… ինձ ո՞վ կասի՝ որտեղից ղարաբաղցի գեներալին փող՝ Երևանում բազմահարկ կոմպլեքս, բազմահարկ շենք կառուցելու համար»,- հարց է ուղղել Ալեքսանյանը՝ ցույց տալով շենքը:

    Առավել մանրամասն՝ տեսանյութում:

    https://www.facebook.com/watch/?v=1994398308113474