
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ ավելի վաղ արված գրառմանը:
Վերջինս գրել էր, թե «տարօրինակ բախտի բերմամբ ԱԺ-ի աթոռին հայտնված անձը հովանավորում է կազինոների գործունեությունը»:
Սիմոնյանը հորդորել է հստակեցնել ու գրել, թե ում նկատի ունի Նարեկ Կարապետյանը՝ իրե՞ն, ՀՀԿ-ական նախկին ԱԺ նախագահներից մեկին, աշխարհի որևէ խորհրդարանի նախագահներից մեկին:
«Ես հասկանում եմ, որ ձեզ խորհուրդ են տվել կոնկրետ անուններ չնշել, որ ձեզ դատի չտան, բայց 24 ժամ եմ տալիս՝ կամ ընդունիր, որ վախենում ես իմ անունը տալ, կամ հստակ գրիր. մոնտաժեք, հորինեք, կմկմացեք, ինչ ուզում եք արեք, բայց հստակեցրեք՝ ում նկատի ունես»,- հայտարարել է Սիմոնյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: