
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հունիսի 1-7-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:
Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Արարատյան դաշտում դիտվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը և վաղահաս տեսակի կորիզավորների հասունացումը։
Հովտային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի կաթնային հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերը ծաղկել են, առաջին հունձից հետո դիտվել է առվույտի ցողունի աճ։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, եգիպտացորենի մոտ առաջացել են հինգից յոթերորդ տերևները։
Լեռնային շրջաններում սկսվել է հնդավորների պտղի ձևավորումը, շարունակվել է գարնանացան ցորենի ցողունակալումը, աշնանացան ցորենը գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների փուլում։
Հողի 20-40սմ շերտում խոնավության պաշարները հանրապետությունում կազմել է 15-50%, որը բավարար է բույսերի աճի և զարգացման համար։
Շաբաթվա վերջին տեղացած կարկուտի հետևանքով Ստեփանավանում գյուղատնտեսական մշակաբույսերը զգալի վնասներ են կրել, իսկ Գավառում՝ մասնակի վնասներ։