What's Hot

    AEB Mobile-ով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու:


    Վարկի պայմաններն են՝

    • Գումար՝ 100,000-5,000,000 դրամ
    • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16.5%-21.5%
    • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.81-23.75% 
    • Ժամկետ՝ 18-36 ամիս

    «Կարևորելով առցանց գործիքների մշտական արդիականացումը՝ Հայէկոնոմբանկն էականորեն բարելավել է օնլայն վարկավորման պայմանները՝ բարձրացնելով տրամադրվող գումարի չափը և նվազեցնելով տոկոսադրույքը:


    Արդյունքում, AEB Mobile-ում 24/7 ռեժիմով րոպեների ընթացքում հասանելի է մինչև 5մլն դրամ վարկ», — նշում է Բանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը:


    Վարկային հայտը լրացվում է առցանց, վարկի վերաբերյալ որոշումն ու տրամադրումն իրականացվում է րոպեների ընթացքում, իսկ գումարի հասանելիությունն ապահովվում է անմիջապես օգտատիրոջ բանկային հաշվին:


    Օնլայն վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում։