What's Hot

    Շարունակելով ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ Հայէկոնոմբանկը միացել է ArcaPay համակարգին:

    Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AEB Mobile-ով կարող են կատարել բանկից բանկ ակնթարթային փոխանցում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը՝ առանց քարտի կամ հաշվի տվյալների:

    Փոխանցման պայմաններն են՝

    • արժույթ՝ ՀՀ դրամ,
    •  միջնորդավճար՝ 0%,
    •  օրական գործարքների առավելագույն քանակ՝ 10 հատ,
    • մեկ գործարքի առավելագույն գումար՝ 1,000,000 դրամ,
    •  մեկ գործարքի նվազագույն գումար՝ 500 ՀՀ դրամ,
    •  օրական գործարքների սահմանաչափ՝ 5,000,000 դրամ:

    Ինչպե՞ս կատարել հեռախոսահամարով փոխանցում:

    ArcaPay փոխանցում անելու համար անհրաժեշտ է՝

    • մուտք գործել AEB Mobile հավելված և սեղմել + նշանը,
    • ընտրել ArcaPay բաժինը,
    • մուտքագրել ստացողի հեռախոսահամարը կամ ընտրել այն հեռախոսահամարների ցանկից,
    • ընտրել ստացողի բանկը, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել փոխանցել կոճակը:

    Ինչպե՞ս ստանալ հեռախոսահամարով փոխանցում:

    ArcaPay փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է՝

    • մուտք գործել AEB Mobile հավելվածի Մենյու,
    • ընտրել ArcaPay բաժինը,
    • սահմանել Հայէկոնոմբանկը որպես նախընտրելի բանկ:

    ArcaPay փոխանցում հնարավոր է կատարել նաև AEB ONLINE համակարգով:

    Փոխանցում հնարավոր է կատարել ArcaPay համակարգի մասնակից բանկերին:

    Բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: