What's Hot

    Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր։

    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը՝ պահում մարիխուանա։

    Մայիսի 13-ի առավոտյան ոստիկաններն այցելեցին տղամարդուն և հողամասում նկատեցին կանեփի բույսեր:

    Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 10-ից ավելի թուփ, որոնք, ըստ տանտիրոջ, ինքն էր ցանել ու աճեցրել։

    Հանգամանքները պարզվում են։