What's Hot

    «Ճկուն» ժամկետային ավանդն ամսական կայուն եկամուտ ստանալու, միաժամանակ Ձեր ֆինանսական միջոցներն ազատ տնօրինելու հարմար տարբերակ է: Այն հնարավորություն է տալիս համալրել ավանդի գումարը, մասնակի կամ ամբողջական ելքագրում անել՝ պահպանելով կուտակված տոկոսագումարը:

    «Ճկուն» ավանդի ներդրման հիմնական պայմաններն են՝
    Ժամկետը՝ 733 օր
    Տոկոսագումարի վճարումը՝ ամսական

    ԱրժույթAMDUSDEURRUB
    Գումար200 հզր-50 մլն400 -100 հզր400 -100 հզր20 հզր-10 մլն
    Տարեկան անվանական տոկոսադրույքմինչև 8.25%մինչև 3.25%,մինչև 1.25%մինչև 5%
    Տարեկան տոկոսային եկամտաբերությունմինչև 8.57%մինչև 3.30%մինչև 1.26%մինչև 5.12%

    Ավանդը հնարավորություն է տալիս՝
    • կատարել ավանդի գումարի համալրում մինչև վերադարձման ժամկետին նախորդող 90-րդ օրը ներառյալ,
    • կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական ելքագրում, ընդ որում՝ եթե պահանջվող գումարը բանկում
    ներդրված է եղել առնվազն 90 օր, ապա ելքագրումը կատարվում է տոկոսադրույքի պահպանմամբ։

    Ավանդը հնարավոր է ներդնել ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում (բացառությամբ
    «ԱՐԱՐԱՏՅԱՆ» և «ՍԻԼԱՉԻ» մասնաճյուղերի), այնպես էլ AEB Online /AEB Mobile համակարգերով:

    Ստացվող տոկոսները հարկվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

    Ավանդի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ :