
«FlyOne Armenia» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Բաթում-Երևան երթուղով չվերթերը
«FlyOne Armenia» ավիաընկերությունը ս.թ. մայիսի 25-ից մեկնարկել է Երևան- Բաթում-Երևան չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ:
Ավիատոմսերի համար՝ flyone.am
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում ենք անվտանգ թռիչքներ: