What's Hot

    Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Բեգլար Հ.-ի վարած «Hyundai» մակնիշի, 43-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 50-ամյա Դավիթ Մ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

    Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը վարորդներից մեկն է։