What's Hot

    Հնդկաստանում կայացած ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է հաղթողի կոչումը:

    Հանդես գալով +110 կգ քաշային կարգում՝ 31-ամյա գյումրեցի մարզիկը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ իր կարիերայում 3-րդ անգամ հռչակվելով Ասիայի չեմպիոն:

    ​Մինասյանի գլխավոր մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին էր, որը երկամարտի 445 կգ արդյունքով արժանացել է արծաթե մեդալի: Իրանցի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 261 կգ և սահմանեց համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարով զիջեց առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակել է Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը 416 կգ էր:

    ​Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած վերջնական արդյունքը 6 կգ-ով գերազանցում է այն ցուցանիշը, որով Վարազդատ Լալայանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

    Գյումրեցի ծանրորդը վերահաստատել է իր դիրքերը աշխարհի գերծանր քաշայինների շարքում՝ Բահրեյնին պարգևելով հերթական ոսկե մեդալը: