What's Hot

    Երեկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել էին սուր աղիքային վարակի դեպքեր, ինչի հետևանքով Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում,-հայտնել էին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    Երեխաների առողջական վիճակի մասին տեղեկանալու համար Araratnews-ը կապ հաստատեց կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ երեխաների վիճակը վերջին տվյալներով գնահատվում է բավարար։ Իսկ թե ինչն է սաների առողջական վիճակի վատթարացման պատճառը՝ մասնագետները պատասխանեցին, որ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և վերջնական արդյունքների ամփոփումից հետո լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

    Հիշեցնենք, որ վարակի դեպքերի հետ կապված խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չէին հայտնաբերվել։