What's Hot

    65 տարեկանում մահացել է ՀՀ ոստիկանությանզորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝ առավելհայտնի «Գել» մականունով։

    Նա մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

    Գարեգին Գաբրիելյանը երկար տարիներ եղել է հայկական զինված և իրավապահ համակարգերի առանցքային դեմքերից մեկը՝ անցնելով զինվորական ծառայության տարբեր փուլերով ու ղեկավարելով մի շարք կարևոր ստորաբաժանումներ։

    1979–1983 թվականներին սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1989 թվականին Սարատովում անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

    1983–1988 թվականներին ծառայել է Գերմանիայում՝ նախ որպես դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ 1988 թվականին վերադարձել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ, այնուհետև տարբեր պաշտոններ զբաղեցրել ռազմական կոմիսարիատներում։

    1992–1994 թվականներին ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի պարետատանը՝ որպես պարետ։ Հետագայում անցել է ծառայության ներքին զորքերում և պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում՝ զբաղեցնելով հրամանատարական բարձր պաշտոններ։

    2008 թվականի հուլիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը։

    2014 թվականի նոյեմբերի 28-ին նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորռազմական տեսչի առաջին տեղակալ։

    Գարեգին Գաբրիելյանի անունը երկար տարիներ կապվել է Հայաստանի ռազմական և ուժային կառույցների հետ, իսկ նրա ծառայողական ուղին ընդգրկել է ինչպես բանակը, այնպես էլ ներքին զորքերն ու ոստիկանության համակարգը։