What's Hot

    Բլոգեր Արտակ Ավետիսյանը, որ ձերբակալվել էր «Ֆեյսբուք»-ում ատելություն, խտրականություն ու անհանդուրժողականություն քարոզելու համար, մեկ ամսով կալանավորվել է. տեղեկությունն Araratnews-ի հարցին է ի պատասխան հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

    Հիշեցնենք, որ  Քննչական կոմիտեն հայտնել էր՝ բլոգերը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի ընթացքում կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ-ի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):