
Մայիսի 12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 29-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա Իսկուհի Պ․-ն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Վթարի փաստով Ա․ Շահնազարյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները։
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր էին․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 48 տարեկան։