What's Hot

    Հանտավիրուսը, որը բռնկվել է MV Hondius զբոսանավում, կորոնավիրուս չէ, և դրանով վարակվելու ռիսկը ցածր է. հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ MV Hondius զբոսանավի ուղևորների տարհանումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

    «Այս հիվանդությունը COVID չէ, և մենք՝ որպես ԱՀԿ, բազմիցս հայտարարել ենք դա. և երբ մենք սա ասում ենք, դրան թեթևամտորեն չենք վերաբերում», — ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

    Նրա խոսքով՝ նավի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ համաշխարհային մտահոգությունը լիովին արդարացված է, քանի որ կորոնավիրուսի համավարակը ազդել է ամբողջ աշխարհի վրա։ Սակայն ներկայիս իրավիճակը շատ ավելի լավ է, նշել է նա։