
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե «դատարանը թող ուսումնասիրի` Նիկոլ Փաշինյանը (խմբ․ հալյուցինացիաներ առաջացնող) սունկ կերե՞լ է, թե՞ չէ».
Հակոբյանը գրել է․
««Կարկառուն» իրավաբանները փաստորեն չեն բացատրել զարմիկին, որ «հալյուցինացիա առաջացնող սունկ ուտելու մասին» պնդումը Կարապետյանը որպես փաստական տվյալ է ներկայացրել ու հիմա պետք է ապացուցի, որ դա իրականություն է, նաև այն պատճառով, որ Փաշինյանի՝ իրեն դատի տալու մասին հայտարարությունից հետո էլ մի բան էլ ամրապնդել է, թե ինքը տենց «ինֆորմացիա» է ունեցել։
Հիմա ոչ մի ձևով չի կարողանալու «կռուտիտ» լինել, թե իր ասածը գնահատողական դատողություն էր կամ կատակ։ Այլ կերպ ասած՝ սա քննվելու է որպես զրպարտության գործ։ Իսկ զրպարտության գործով, խելոքներ, ապացուցման բեռը կրում է արտահայտությունն անողը։ Մի խոսքով՝ Ձեզ գցել եք անելանելի վիճակի մեջ։ Մաղթում եմ բարի վայելում»։