What's Hot

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ թիմը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

    Վարչապետը սոցցանցի իր էջերում ուղիղ եթերում հայտնել է, որ ուրախ ավտոբուսը ուղևորվել է Սյունիք, որտեղ մի շարք բնակավայրերում կանգառներ են ունենալու, իսկ վաղը՝ 19:00-ին, սպասվում է մեծ հանրահավաք:

    Վարչապետը նշել է, որ ակտիվ քարոզարշավ է սպասվում բոլոր մարզերում, աշխատելու են բոլոր ՔՊ շտաբները, կբաժանեն կուսակցության բուկլետները դռնեդուռ, տնետուն, կներկայացնեն նախընտրական ծրագրերը, կլսեն մարդկանց հուզող հարցերը, իսկ իրենք ավտոբուսով կլինեն մարզերում:

    Առավել մանրամասն՝ տեսանյութում: