What's Hot

    Մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե ՀՀ-ն գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում: Այսօր շատ խորհրդանշական էր լսել ԵՄ գործընկերներից, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի, մասնավորապես գտնվում է Արևելքի և Արևմուտքի միջև կամ Արևելքը և Արևմուտքն իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Սրանով թերևս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, և այս ձևակերպումներն արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք, միևնույն տեղում գտնվելով (բնականաբար, երկիրը որևէ տեղ չի շարժվել), քաղաքական գործընթացների արդյունքում պատմական, աշխարհագրական վատ և երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք:

    Աշխարհագրական այն դիրքը, որը ծառայում էր կամ օգտագործվում էր մեր բոլոր պրոբլեմները բացատրելու համար, հիմա այդ նույն աշխարհագրական դիրքը ծառայում է և պիտի ակնհայտորեն ծառայի՝ իրականացնելու համար ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականը: Սա իրապես պատմական փոփոխություն է»,- ասաց նա: