What's Hot

    Հանրապետության տարածքում մայիսի 5-7-ը ժամանակ առ ժամանակ, 8-ի և 9-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի և 9-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ին և 6-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, մայիսի 7-9-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

    Երևանում մայիսի 5-7-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։