
Թուրքիան և Հայաստանը համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ով Երևանում է։
Նա հայտարարել է, որ այս հարցի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի հետ։
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն և Ռուբեն Ռուբինյանը։