
Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրողություն է, ավելի քան 9 ամիս ապրում ենք խաղաղ։
Այս մասին տեսակապով ԵՔՀ գագաթնաժողովին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ իր մասնակցությունը գագաթնաժողովին հստակ ցույց է տալիս, որ խաղաղությունը իրականություն է։
Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման համար և նշեց, որ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին և «հայ գործընկերոջ ելությը շատ հստակ դա ընդգծեց»։