
«Մենք Ադրբեջանի հետ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց երբեք չենք քննարկել և չենք քննարկում»,- Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետը ասել է, որ դա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին։
«Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց։ Ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին, և հաճախ այդպես էլ պատահում է, թեժացնում են։ Դա էժան ներքաղաքական շահարկում է և ոչ ավելին։ Կան մարդիկ, որ այդ մասին խոսում են և չեն հասկանում՝ ինչի համար են խոսում և ինչ նպատակադրմամբ»,- ասել է նա։