
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝
«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ապրող, ուրախացող, իրենք իրենց ոգևորող, դրա վրա փող ծախսող մարդիկ, տարրերը պետք է ուղղակի այդ հարցումների որակի և ճշտության մասին այս նկարը նայեն:
Այս կազմակերպությունը
2021 թվականի ընտրություններից առաջ ահա այսպիսի կանխատեսում էր անում` ի դեպ վերջին` 5-րդ փուլում:
Ըստ այդ հարցման`
1) «Հայաստան» դաշինք 28.7 %,
2) «Քաղաքացիական պայմանագիր» — 25.2%,
3) «Պատիվ ունեմ» — 10.8%,
4) «Բարգավաճ Հայաստան»-5.4%,
5) «Լուսավոր Հայաստան» — 5.2%։
Իսկ իրականությունը 2021-ին ՝
«Քաղաքացիական պայմանագիր» — 53․91%,
«Հայաստան» դաշինք- 21․09%,
«Պատիվ ունեմ» դաշինք- 5.22%,
ԲՀԿ- 3.95%,
«Լուսավոր Հայաստան»- 1.22%
Հիմա, թե բա նոր հարցում