What's Hot

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել ներգաղթային վիզայի վերաբերյալ։

    «ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո Դուք պետք է Ձեր քաղաքացիության վերաբերյալ ապացույցը ներկայացնեք Վիզաների ազգային կենտրոն (NVC), որպեսզի այնտեղ թարմացվի Ձեր ընտանիքի անդամի վիզայի տեսակը։

    Ձեր ամուսնու/կնոջ վիզայի տեսակը կարող է F2A-ից փոխվել IR1/CR1-ի (անմիջական հարազատ):  Քանի որ անմիջական հարազատների մուտքի արտոնագրերը չունեն տարեկան քանակական սահմանափակում, այս փոփոխությունը կարող է կրճատել ընդհանուր սպասման ժամանակը»։