
Մոսկվայում կառուցվող շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հրշեջները փրկել են 31 մարդու։ 9 մարդու զննում են շտապօգնության աշխատակիցները։ Ցավոք, հինգ մարդ մահացել է», — ասվում է հայտարարության մեջ։
Հրդեհը մարելու համար աշխատում են ավելի քան 200 մարդ և 65 միավոր տեխնիկա։ Հրդեհը մեկուսացված է։
Այսօր՝ կեսօրին Մոսկվայի հյուսիսում գտնվող նորակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։