
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը, կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։