
Ընդդիմադիր մամուլում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Երևանի տարբեր մասերում փակցվել են համբուրվող նույնասեռականների նկարներ։
«Ուժեղ Հայաստանի» մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա Տաշիր Սամոյի օտարերկրյա փիառ մասնագետների մտահղացումն է, նրանք հաշվարկել են, որ ՔՊ-ն աննախադեպ վստահելիության վերելքի վրա է և դա խաթարելու համար փորձում են խաղարկել հայ հասարակության պահպանողական լինելու քարտը։ Նրանք ՔՊ-ի ընտրությունների սիմվոլ «սրտիկը» մտցրել են նույնասեռականների համբույրի կադրի մեջ և դրանք Երևանում փակցնելով փորձում են մարդկանց մոտ ասոցացիաներ ստեղծել։
Մեր աղբյուրը սակայն չկարողացավ պատասխանել հարցին, թե լուսանկարները պատրաստաված են արհեստական բանականությա՞մբ, թե՞ Տաշիր Սամվելի թիմակիցներն են նկարվել դրա համար։
Հստակ է մի բան՝ Տաշիրի աջակիցները ոչ մի կարմիր գիծ չունեն։