What's Hot

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «Արմատ գաստրո գրուպ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

    Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

    Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։

    Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

    Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։