
Մեքսիկայի մայրաքաղաքից հյուսիս գտնվող Տեոտիհուականի հնագիտական համալիրում զինված անձը կրակ է բացել զբոսաշրջիկների ուղղությամբ։
Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ կանադացի, առնվազն 13 մարդ վիրավորվել է, հայտնել են իշխանությունները։
Կասկածյալը Մեքսիկայի 27-ամյա քաղաքացի Խուլիո Սեսար Խասսոն է։ Իշխանությունների տվյալներով՝ Խասսոն միջադեպից հետ ինքնասպանություն է գործել։ Նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ, դանակ և զինամթերք։
Տեղական իշխանությունները հայտնում են, որ յոթ մարդ ստացել է հրազենային վնասվածք, մյուսների վնասվածքների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հիվանդանոց տեղափոխվածների թվում են ԱՄՆ 6 քաղաքացի, 3 կոլումբացի, 1 ռուս, 2 բրազիլացի և 1 կանադացի։ Տուժածներից ամենափոքրը 6 տարեկան է, ամենատարեցը՝ 61։