
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին Araratnews-ին փոխանցեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ զլմ-ներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված անձինք Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ են: