
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։ Տեղեկությունն Araratnews-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ դատարանը բավարարել է Կտրիճ Ներսիսյան պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման: